Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Դվին» հյուրանոցի մոտ․ կան բերման ենթարկվածներ․ shamshyan.com
copy image url

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Դվին» հյուրանոցի մոտ․ կան բերման ենթարկվածներ․ shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 22:53 14-05-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Պարոնյան փողոցի 40 հասցեի մոտ «Դվին» հյուրանոցի դիմաց կռիվ է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։15-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Մ․-ն, Երևանի բնակիչներ 33-ամյա Լևոն Ն․-ն, 31-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Սուրեն Մ․-ն, 33-ամյա Գագիկ Ս․-ն, իսկ ժամը 02։20-ի սահմաններում Սիմոն Վրացյան փողոցի 90 հասցեի մոտից ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 40-ամյա Ռուբեն Մ․-ն:

Ոստիկանների ու պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում նշված հասցեում անձնական հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։