Երևանի խնդրանքով առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով
copy image url

Երևանի խնդրանքով առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով

Արտաքին 11 ամիս առաջ - 17:49 14-05-2024
Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, այս որոշումն ընդունված է, հաստատել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

Նա հավելել է, որ որոշ սահմանապահներ կմնան, նրանք կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի ու Իրանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Միևնույն ժամանակ ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը», - ասել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի