Իշխանական քարոզչամեքենան «չի նահանջում»․ Բագրատ Սրբազանը կրկին ֆեյքերի թիրախում է
copy image url

Իշխանական քարոզչամեքենան «չի նահանջում»․ Բագրատ Սրբազանը կրկին ֆեյքերի թիրախում է

Ներքին 11 ամիս առաջ - 19:30 14-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում, հազարավոր նոր մարդիկ են միանում բողոքի ակցիաներին՝ նպատակ ունենալով Հայաստանն ազատել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Շարժման ակտիվացումը պայամանավորված է նաև այն հանգամանքով, որ բացի ավանդական հանրահավաքներից մեծ ուշադրություն է դարձվում նաև իրազեկման ակցիաներին և շարքային՝ հիմնականում քաղաքական գործընթացներով չհետաքրքրվող մարդկանց հետ շփումներին, որոնց Սրբազնն անձամբ է մասնակցում։

Այս ամենի հետ մեկտեղ Բագրատ Սրբազանը և շարժման մյուս առաջնորդները շարունակում են մնալ իշխանական քարոզիչների ու քարոզչական հարթակների թիրախում, նրանց վերաբերյալ տարածվում են ամենակեղծ և մանիպուլյատիվ տեղեկությունները, որոնք շատ հաճախ չեն կարողանում համոզել անգամ Նիկոլ Փաշինյանի աջակիցներին։

Oragir.News-ը դեռևս նախորդ էր պարզել և օրինակներով ներկայացրել, թե ինչպես են իշխանական լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան էջերը թիրախավորում Բագրատ Սրբազանին, ընդ որում գրառումների մեծամասնության համար միացնելով վճարովի գովազդ։ Նախորդ հրապարակման մեջ Armenian News և C News ֆեյսբուքյան էջերը, որոնցից վերջինս կապված է ՔՊ-ի կողմից համակարգվող Civic.am լրատվականի հետ, և այս հանգամանքն ամիսներ առաջ ընդունել էր նաև իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հիշյալ երկու ֆեյսբուքյան էջերը նախորդող օրերին շարունակել են գործել նույն տրամաբանությամբ․ տարածվել են բազմաթիվ թիրախավորող հրապարակումներ և դրանց համար միացվել է վճարովի գովազդ․








Oragir.News-ը պարզել է, որ Բագրատ Սրբազանն ու համազգային շարժման մյուս ղեկավարները թիրախավորվում են ոչ միայն հիշյալ 2, այլև բազմաթիվ այլ էջերի կողմից։ Թիրախավորող գրառումների համար գրեթե միշտ վճարովի գովազդ է միացվում՝ դրանք ավելի մեծ թվով մարդկանց շրջանում տարածելու նպատակով, սակայն երբեմն լինում են նաև էջեր, որոնք հրապարակումներ են կատարում միայն իրենց հետևորդների համար։

Բագրատ Սրբազանին թիրախավորող ֆեյսբուքյան էջերի շարքում աչքի է ընկնում Աշխարհի հայերով էջը, որը հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 10-ին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց 10 ամիս անց։ Այս տարիների ընթացքում էջում մշտապես թիրախավորվել են Նիկոլ Փաշինյանին քննադատող ընդդիմադիր գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները, ընդ որում թիրախավորումները անցել են կոռեկտության բոլոր սահմանները, դրանցում տեղ են գտել բազմաթիվ վիրավորանքներ։

Աշխարհի հայերով էջը՝ ի տարբերություն իր մյուս գրառումների, Բագրատ Սրբազանին թիրախավորող գրառումների համար օգտագործել է վճարովի գովազդ։


Նախքան սա այս էջում վճարովի գովազդ միացվել էր նախորդ տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի, ինչպես նաև Արցախի հայաթափմանը հաջորդած իրադարձությունների ֆոնին․ վճարովի գովազդի թիրախում կրկին Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող գործիչներն էին։



Բագրատ Սրբազանն այս օրերին ակտիովորեն թիրախավորվում է նաև Ճիշտը անունով ֆեյսբուքյան էջի կողմից։ Էջը հիմադրվել է 2021 թվականի մայիսի 1-ին՝ Armenia 1 անվամբ, այնուհետև շաբաթներ անց վերանվանվել Ճիշտը։

Չնայած այս էջից հեռացվել են այդ ժամանակահատվածում կատարված գրառումները, սակայն ենթադրելի է, որ դրանք 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանում թիրախավորել են ընդդիմադիր Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքների կողմից, որոնցից առաջինը ղեկավարում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ երկրորդի քարոզարշավում ներգրավված էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Էջն ակտիվացել է 2022-ի ապրիլ-մայիս ամիսներին՝ Դիմադրության շարժման օրերին, ինչպես նաև 2023-ի օգոստոս սեպտեմբերին՝ մի դեպքում թիրախավորելով Փաշինյանի դեմ պայքարող ընդդիմությանը, իսկ մյուս դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին՝ Հայկ Մարությանին և Մանե Թանդիլյանին։

Նշենք, որ այս էջը Բագրատ Սրբազանին թիրախավորող գրառումների համար վճարովի գովազդ չի միացրել։






Էջում վճարովի գովազդի միայն մի օրինակ մեզ հաջողվեց գտնել, որը թիրախավորել էր Մանե Թանդիլյանին և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ով ընտրություններում իր աջակցությունն էր հայնտել Թանդիլյանի գլխավորած Ապրելու երկիր կուսակցությանը։


Բագրատ Սրբազանը թիրախավորվում է նաև իշխանամետ Հետախույզ Լրատվական ֆեյսբուքյան էջի կողմից՝ հիմնականում տեսանյութերի միջոցով։





Այս էջը հիմնադրվել է այս տարվա հունվարի 8-ին՝ Աշխարհի ՀԱՅԵՐ անվանմամբ, սակայն երեկ այն անվանափոխվել է և դարձել Հետախույզ Լրատվական։

Այս էջում նույնպես մեզ վճարովի գովազդի տակ դրված նյութեր չհաջողվեց հայտնաբերել, սակայն առկա են բազմաթիվ կեղծ ու մանիպուլյատիվ հրապարակումներ, որոնց նպատակը միայն մեկն է․ աջակցել Նիկոլ Փաշինյանին և թույլ չտալ վերջինիս իշխանության հեռացումը։

Այսպիսով՝ հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ իշխանական քարոզչամեքենայի ձեռագիրը չի փոխվել. վերջինս այս օրերին ամբողջ թափով լծվել է Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը, նրա առաջնորդներին թիրախավորելու, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը հանրության շրջանում հնարավորինս բարձրացնելու առաքելությանը։ Այս նպատակով իշխանական քարոզչական հարթակները կարմիր գծեր չեն ճանաչում և ամենասուտ ու մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններն են տարածում, դրանց համար վճարովի գովազդեր օգտագործում՝ բոլոր այն գործիչների ու քաղաքացիների վերբարյալ, ովքեր գիտակցում են Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնելու անհրաժեշտությունը։

Բագրատ Սրբազանին և համապետական շարժամը թիրախավորող էջերը բազմաթիվ են, և դրանք չեն սահմանափակվում միայն ներկայացված օրինակներով։ Նման էջերն ու հրապարակումները վերջին օրերին աճում են սնկի պես, և վերջիններիս հնարավոր չէ անդրադառնալ մեկ հրապարակմամբ։

Oragir.News-ն ուշադրությամբ հետևում է հիշյալ հարթակների գործունեությանը և հաջորդիվ նույնպես դրանք կներկայացնի իր ընթերցողներին, որպեսզի իշխանական քարոզչամեքենան չկարողանա հանրությանը հեշտությամբ մոլորեցնի, ինչպես նաև տապալի այս համապետական շարժումը։







Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC