Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Այս մասին հայտնել է «Դոկ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Հաղորդվում է, որ Ուրիխանյանի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում` իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ուրիխանյանի ձերբակալության մասին այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա: