Ուղիղ եթեր

Արաբա՛թ, հեռացի՛ր. պահանջում են Արարատ Միրզոյանի հրաժարականը

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:37 08-05-2024
Հայկական արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունն այսօր՝ մայիսի 8-ին ակցիա են կազմակերպել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, պահանջելով ԱԳՆ-ից կատարել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրենց պարտականությունները՝ ներկայացնել ու պաշտպանել ՀՀ շահերն ու իրավունքները միջազգային հարաբերություններում, այդ համատեքստում համարժեք արձագանք ցույց տալ երկրի շահերի ոտնահարմանն ու ակնհայտ ոտնձգություններին, մասնավորապես՝ դատապարտել Ադրբեջանի կողմցի ՀՀ տարածքային ամբողջականության դեմ նկրտումներն ու անմիջապես դադարեցնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։

Խոսքն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ակցիայի մասնակից Վահագն Չախալյանն ասաց. «Այս ձևով իշխանություն պահելն անհնար է։ Ձեր փամփուշտները սպառվել են։ Խորագետ որոշում կայացրու և հրաժարվիր։ Շուտ հրաժարվիր։ Առաջին հրաժարական տված նախարարի հանդեպ վերաբերմունքն այլ է լինելու»։

«Արաբա՛թ, հեռացի՛ր» վանկարկում էին ցուցարարները, որոնք իրենց պահանջները նամակով փոխանցեցին նախարարություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում