Ձեռք չի տալիս իշխանություններին, ջնջել են. քաղաքացիները՝ Շուշիի տեսանյութը ջնջելու մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 11:30 07-05-2024
Վերջին տարիներին ՀՀ իշխանություններն աստիճանաբար հրաժարվում են Արցախին առնչվող հարցերից, այդ թվում՝ արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցից։ Իսկ օրեր առաջ պարզվեց, որ Հանրային հեռուստաընկերության յութուբյան ալիքից ջնջել են Շուշիի ազատագրման մասին տեսանյութը։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունեն Շուշիի ազատագրման մասին տեսանյութը ջնջելու վերաբերյալ։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց։ «Ինչպե՞ս կարելի է մոռանալ։ Շուշին, Ղարաբաղը մեր սիրտն են», ասաց մի կին։ «Ձեռ չի տալիս իշխանություններին, ջնջել են»,- եզրակացրեց մեկ այլ քաղաքացի։ «Շատ վատ են արել։ Թքած սրանց երեսին», վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի։ Որոշ քաղաքացիներ դժվարացան գանահատակ տալ։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցին, հայտարարեց, թե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է եղել: «Ասում ա՝ Շուշին ծախել են, ո՞վ ա ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված