«Հրազդանի» կիրճում անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր. shamshyan.com
copy image url

«Հրազդանի» կիրճում անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 16:56 05-05-2024
Արդեն 2 ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հրազդանի» կիրճում։ Հորդառատ անձրևի պատճառով Հալաբյան փողոցից դեպի «Հրազդանի» կիրճ տանող հատվածում հսկայական քարաթափում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը դարձել է դժվարանցանելի, շատ վարորդներ էլ տեսնելով, որ չեն կարողանում երթևեկել, հետ են դառնում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե 2 ժամ է ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ նշված տարածքի պատասխանատու վարչական շրջանի ոչ մի ղեկավար չեն բարեհաճում, որպեսզի գան և աշխատանքներ կատարեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված