Բոլորիս աչքի առաջ արդեն 20 տարի գոյություն ունի հակապետական հարկային համակարգ․ Նիկոլ Փաշինյան
copy image url

Բոլորիս աչքի առաջ արդեն 20 տարի գոյություն ունի հակապետական հարկային համակարգ․ Նիկոլ Փաշինյան

Ներքին 11 ամիս առաջ - 13:11 02-05-2024
Այսօր՝ մայիսի 2-ին, Կառավարության նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով շրջանառության մասին հարկի մասին օրենքում փաստաթղթավորման պահանջներին վերաբերող սողանցքներին հայտարարեց․

«Բոլորիս աչքի առաջ արդեն 20 տարի գոյություն ունի հակապետական հարկային համակարգ, ու մենք բոլորս դրա հետ ուղղակի առընչվում ենք։ Այսինքն՝ մենք օրենքով հնարավորություն են տվել խախտել օրենքը»։

Շրջանառության հարկի փաստաթղթավորման կարգի սողանցքներին անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, հաստատելով, որ այդպիսի բաց կա, որն ուղղելու որոշումը ուժի մեջ է մտնելու 2025-ի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է որոշ գործունեության տեսակների համար նվազեցնել շրջանառության հարկը։ Միևնույն ժամանակ՝ որոշ գործունեության տեսակներ դուրս են բերվելու միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգից։

Իսկ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է՝ փուլ-փուլ հրաժարվել շրջանառության հարկի համակարգից։

Ամենից շատ դիտված