Վաղուց պետք է իշխանության հրաժարականը պահանջեին. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:41 29-04-2024
Տավուշյան հատվածական սահմանազատման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են հանրապետությունում։ Ցույցերի, հանրահավաքների ենթադրյալ հետևանքների մասին տարատեսակ վերլուծություններ են ներկայացվում հանրությանը։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ բողոքի ակցիաներն ի՞նչ հետևանքներ կունենան։

Հարցվածների մի մասը հույս հայտնեց, որ լավ հետևանքներ կլինեն։ Մի մասը թերահավատորեն արտահայտվեց հետևանքների վերաբերյալ։ Քիչ չէին նաև գործող իշխանությունների նկատմամբ քննադատությունները։

«Վատ հետևանքներ կունենան։ Ավելի են սրում իրավիճակը»,- նշեց մի կին։ «Երբեք, ոչ մի անգամ բողոքները տեղ չեն հասել»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնեքն, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման պատճառով ցույցեր են կազմակերպվում Տավուշում, միջպետական ճանապարհներին և Երևանում, փակվում են փողոցներ։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ Ադրբեջանի ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։

Ամենից շատ դիտված