Տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Արսեն Թորոսյանը՝ գլխավոր դատախազին
copy image url

Տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Արսեն Թորոսյանը՝ գլխավոր դատախազին

Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 13:50 29-04-2024
2018-ի համեմատ 2023 թվականին եղել է կալանավորումների կրկնակի աճ, ողջամիտ կասկած է առաջանում, որ սա օգտագործվում է որպես պատժի, նաև որպես խոստովանանքներ կորզելու միջոց։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։

«Տիգրան Առաքելյանը մեղադրեց Քննչական կոմիտեի պետին և Երևանի քննչական կոմիտեի ղեկավարին իրեն անձնապես իրենց կաբինետում խոշտանգելու համար, իրենց մասով կա՞ գործ, մեղադրանք առաջադրվե՞լ է այդ մարդկանց, իրենց պաշտոնավարումն ինչո՞ւ չի դադարեցվել, որովհետև ուրիշների դեպքում ջանասիրաբար այդ ամեն ինչն արվում է։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո բոլո՞րն են հավասար օրենքի առաջ, թե որոշ մարդիկ ավելի հավասար են»,- նշեց նա։

Թորոսյանը հավելեց, որ ունի նաև մեկ տեխնիկական հարց։

«Երբ մենք հարցումներ ենք ուղարկում դատախազություն ու մեզ պատասխանում են, իսկ հետո մենք ճշտումներ ենք ցանկանում անել ու նորից հարցո ւմ ենք ուղարկում, մեզ պատասխանում են՝ մենք արդեն ձեր հարցումներին պատասխանել ենք։Այնպիսի տպավորություն է, որ կամ մենք ենք տենց հիմար, չենք հասկանում էդքան բան ու երկրորդ հարցումն ենք ուղարկում, կամ առնվազն մեզ այդպիսինի տեղ են դնում, իսկ դա շատ տհաճ է մի մարմնի հանդեպ, ով ընտրում է գլխավոր դատախազ, որը հաշվետու է միայն ԱԺ-ին»,- ասաց նա։

Աննա Վարդապետյանն էլ արձագանքեց, որ եթե Թորոսյանն իր գրաֆիկը կառուցի, համադրելով քրեական հետապնդման ենթարկված անձանց հետ, կտեսնի, որ մեծ առումով նվազում կա կալանքների հետ կապված, որովհետև կա այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։

«Քրեական արդարադատության թվերի հետ աշխատելիս պետք է համադրել այդ թվերը։ Դատախազությունը չի դակում բոլոր գործերն ու ուղարկում դատարան, Դատախզությունը պետք է մեղադրանքի որակի համար Դատարանում հաշվետու լինի»,- ասաց Վարդապետյանը։

Անդրադառնալով Թորոսյանի տեխնիկական հարցին, նա ասաց․ «Իսկ տեխնիկական հարցի մասով ասեմ՝ մենք Ձեզ պատասխանել էինք այն տվյալներն ինչ ունեինք, իսկ դուք հետո ուղարկել էիք Infocom-ի լինքեր, մենք Ձեզ նորից ասացինք՝ ինչ տվյալ ունենք տրամադրել ենք, և մեզ մեղադրել անդաստիարակության մեջ էթիկապես ճիշտ չէ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում