Սայաթ-Նովա պողոտայում՝ ՔՊ գլխավոր գրասենյանկի մոտ, մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրակակացնում։
Նրանք ավտոբուսում կանգնած են Չարենցի փողոցում, սակայն կարմիրբերետավորը հենց ՔՊ գրասենյակի մուտքի մոտ է ծառայություն իրականացնում։
Փաստացի, ոստիկաններին ծառայեցնում են նաև իրենց գրասենյակը հսկելու համար։


Նշենք, որ ՔՊ գլխավոր գրասենյակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա քաղաքացիները ճանապարհ էին փակել, կան մեծ թվով բերման ենթարկվածներ։ Ըստ երևույթին, ՔՊ-ականները վախեցած են, որ ակցիայի մասնակիցներն իրենց ակցիան հնարավոր է տեղափոխեն գրասենյակի մոտ։