Լավ էլ մուժիկ ես երևում, կանգնի հետներս գյալաջի արա․ ցուցարարը՝ ոստիկանին

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:50 23-04-2024
Երևան-Սևան մայրուղու վրա խցանում է առաջացել։ Ոստիկանները փորձել են բացել Երևան-Սևան մայրուղին, որը փակել են ցուցարարները բողոքելով Տավուշի սահմանամերձ տարածքները հանձնելու դեմ։ Խցանման մեջ մնացած ու շտապող մի քանի քաղաքացիներ պահանջել են ոստիկաններից՝ բացել ճանապարհը։

Ոստիկանները ցուցարարներին հորդորել են թույլ տալ, որ անցնեն մի քանի ավտոմեքենաները, սակայն իրավապահների ջանքերն ապարդյուն են անցել։ Մայրուղին փակած ցուցարարները մնացել են անդրդվելի։

«Լավ էլ մուժիկ ես երևում, կանգնի հետներս գյալաջի արա,- ոստիկանի հորդորին հակադարձել է ցուցարարներից մեկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հանձնախմբի աշխատանքային 8-րդ հանդիպման ժամանակ ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից որոշ տարածքներ։

Նշենք նաև, որ Տավուշում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի շուրջօրյա ցույցերը։ Գյուղացիները և նրանց միացած որոշ քաղաքական նախաձեռնություններ փակել են միջպետական ճանապարհը և իշխանություններից պահանջում են կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի