Տավուշում ՈՒԱԶ-ի միջադեպի հետ կապված 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
copy image url

Տավուշում ՈՒԱԶ-ի միջադեպի հետ կապված 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

Ներքին 11 ամիս առաջ - 11:45 23-04-2024
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ։

1-ին դրվագը վերաբերվում է ավտոմոբիլի վարորդի կողմից խաղաղ ցուցարարներին վրաերթելու փորձի հետ։ ՔՕ հոդված 236 (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը)։
2-րդ դրվագը կապված է ոստիկանների կողմից УАЗ-ի վրաերթի փորձը չկասեցնելու, դրան չհակազդելու հետ։ ՔՕ հոդված 446 (պաշտոնեական անփութությունը)։

3-րդ դրվագը կապված է միջադեպի վայրում ընդհանրապես չգտնված Մկրտչյան Հենրիկին,
Ասատրյան Գոռին և Ղազարյան Հովսեփին ակնհայտ ապօրինի ձերբակալելու հետ։ ՔՕ հոդված 478 (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը)։

Հ.Գ. Քանի որ Հայաստանում արդեն այնպիսի վիճակ է, որ ցուցարարների վրա մեքենա քշողի փոխարեն ցուցարարներն են ձերբակալվում` ներպետական գործիքները սպառելուց հետո մենք չենք վարանելու գործածել միջազգային ջատագովության բոլոր գործիքները` ապօրինի քրեական հետապնդմանը հակազդելու համար։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի