Երևանում բախվել են «BMW»-ն, 2 «Nissan»-ները, «Toyota»-ն ու «Mazda»-ն. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են «BMW»-ն, 2 «Nissan»-ները, «Toyota»-ն ու «Mazda»-ն. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 18:41 22-04-2024
Երեկ՝ ապրիլի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Տերյան 52 հասցեի մոտ բախվել են «BMW», 2 «Nissan», «Mazda» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, իսկ մնացած վթարված ավտոմեքենաները եղել են կայանված:

Վարորդները ենթարկել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: