Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը -ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:
Ոստիկաններն ու պարեկները ահազանգել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, վիրավորին ոստիկաններն ու պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները իրենք են տեղում օգնություն ցուցաբերել, որից հետո ոստիկաններն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվելու է վիրավորի և նրան մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Ըստ դեպքի վայրում հավաքվածենրի՝ տարեց կնոջը մարմնական վնասվածքներ պատճառողը նրա փեսան է:
Կասկածյալը քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է:
Տան բակում և դրսում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և քար, որով հավանաբար կասկածյալը հարվածներ է հասցրել տատիկին: Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: