Բայդենը Սպիտակ տուն է վերադառնում Մերձավոր Արևելքում անհանգիստ վիճակի կապակցությամբ
copy image url

Բայդենը Սպիտակ տուն է վերադառնում Մերձավոր Արևելքում անհանգիստ վիճակի կապակցությամբ

Արտաքին 1 տարի առաջ - 22:25 13-04-2024
Դելավերում իր սեփական առանձնատանը հանգստյան օրերն անցկացնող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ նախատեսվածից մեկ օր շուտ, կվերադառնա Սպիտակ տուն:

Հանգիստը կիրակի օրվա փոխարեն շաբաթ օրն ավարտելու որոշումը կապված է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի և, մասնավորապես, Իսրայելին հարված հասցնելու Իրանի հնչեցրած սպառնալիքի հետ:

Բայդենն ավանդաբար Դելավերի նահանգում Սասեքսի շրջանի Ռեհոբոթբիթչ ավանում է անցկացնում հանգստյան օրերը:

Նա երեկ է մեկնել իր առանձնատում և պետք է կիրակի օրը վերադառնար, սակայն այսօր է վերադառնում «Մերձավոր Արևելքի զարգացումներն ազգային անվտանգության թիմի հետ քննարկելու համար»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Իրանը հայտարարել է, որ վրեժ կլուծի Իսրայելից՝ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար: Այդ գրոհի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի զինվորականներ, այդ թվում երկու գեներալ:

Ամենից շատ դիտված