Մինչև հասանք Ստեփանակերտ, այդ մեքենայից մնացել էր «խ» տառը. Հակոբ Արշակյան
copy image url

Մինչև հասանք Ստեփանակերտ, այդ մեքենայից մնացել էր «խ» տառը. Հակոբ Արշակյան

Ներքին 1 տարի առաջ - 18:07 11-04-2024
«Այսօր ընդդիմադիրները խոսում են ճանապարհների վատ որակի մասին՝ փոսեր կան, գծանշումներ չկան։ Եկեք քննարկենք՝ ընդհանրապես ճանապարհներ կարելի՞ էր կոչել այն, ինչ որ կար մինչև 2019 թվականին մասշտաբային ծրագրերը, որոնք իրականացրեցինք»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Գորիսից Սիսիան էինք գնում, չգիտեինք՝ օդով ենք գնում, թե հողի վրայով։ Կամ Քառօրյա պատերազմի ժամանակ, հիշում եմ, մի քիչ էլ տեղումներ էին եկել, մինչև գնացինք, հասանք Ստեփանակերտ, այդ մեքենայից մնացել էր խ տառը։ Ինչի՞ մասին եք խոսում»,- ասաց նա։

Արշակյանը նշեց, որ Հայաստանում այսօր մեծամասշտաբ ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների ոլորտում։

Ամենից շատ դիտված