Ռուսական հարվածի հետևանքով ամբողջությամբ քանդվել է Կիևի ամենահզոր էլեկտրակայանը
copy image url

Ռուսական հարվածի հետևանքով ամբողջությամբ քանդվել է Կիևի ամենահզոր էլեկտրակայանը

Արտաքին 1 տարի առաջ - 17:30 11-04-2024
Կիևի մարզի ամենախոշոր Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է ապրիլի 11-ի գիշերը ռուսական հարվածի հետևանքով, «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանն ասել է «Ցենտրէներգո» դիտորդական խորհրդի ղեկավար Անդրեյ Գոտան։

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել ուժեղ հրդեհ։ Ձեռնարկությունում շարունակվում են դրա տեղայնացման աշխատանքները։ «Բոլոր աշխատողները ողջ են»,- ավելացրել է Գոտան։

Տրիպոլյան ՋԷԿ-ը Կիևի մարզի ամենահզոր էլեկտրակայանն է։ Այն արտադրում է ամբողջ էներգիայի մոտ 57 տոկոսը։

Ամենից շատ դիտված