Արցախից բռնագաղթվածների բնակարանների համար նախատեսվում է 3-5 միլիոն դրամի աջակցություն
copy image url

Արցախից բռնագաղթվածների բնակարանների համար նախատեսվում է 3-5 միլիոն դրամի աջակցություն

Ներքին 1 տարի առաջ - 15:28 10-04-2024
Արցախից տեղահանվածների համար նախատեսվող ծրագրերի մասին

Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային ծրագիրը նախատեսում է 3-5 միլիոն դրամի աջակցություն։

Առաջին փուլում տվյալ աջակցությունը կստանան կերակրողին կորցրած և զոհված զինծառայողների ընտանիքները և այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ, կամ եթե ընտանիքում կա առնվազն 1 անչափահաս երեխա և միաժամանակ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։

Այն ընտանիքները, ովքեր դեռևս ձեռք բերած չեն լինի տուն, կշարունակեն ստանալ աջակցությունը․

Աջակցության շահառու կլինեն այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատև բնակություն և կստանան ՀՀ քաղաքացիություն․

ՀՀ-ից մեկնած ԼՂ բռնագաղթածներին աջակցություն չի տրվում։

Ամենից շատ դիտված