Վայոց ձորի մարզում հայտնաբերվել են որսագողություն կատարած կասկածյալները․ shamshyan.com
copy image url

Վայոց ձորի մարզում հայտնաբերվել են որսագողություն կատարած կասկածյալները․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:01 10-04-2024
Երեկ՝ ապրիլի 9-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում որսագողեր կան։ Տեղում գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Հակոբյանի, նույն վաշտի պարեկ Խաչիկ Գևորգյանի և կրտսեր պարեկ Դանիել Բաբայանի գլխավորությամբ պարեկներն իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրում է «Սև բերենք որսագողերի գլխին» անունը։

Պարեկները դարանակալում են ու առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ-ում նկատում են ենթադրյալ կասկածելի «Նիվա»-ն ու կանգնեցնում։ Արդեն տեղում հաստատվում է ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում ստացված օպերատիվ տեղեկությունը և ավտոմեքենայի սրահում հայտնաբերվում է «իշխան», «կարմրախայտ», «բեղլու» տեսակի ձկներ և Էլեկտրահարող սարք։ Տեղում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկները վարորդին, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ի․-ին, ուղորներ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Սարգիս Թի․-ին և 37-ամյա Լաերտ Ս․-ին տեղափոխում են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ էլ վերջինները խոստովանում են, որ մոտ 2 կգ կշռով 3 հատ «իշխան», 5 կգ կշռող 200 հատ «կարմրախայտ» և 15 հատ «բեղլու» տեսակի ձկնատեսակները իրենք էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունքի մարզի Անգեղակոթ բնակավայրի մոտ գտնվող գետից ապրիլի 8-ին ժամը 23։00-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 03։00-ն ընկած ժամանակահատվածում։

Ոստիկանությունը հորդորում է, որպեսզի քաղաքացիները զերծ մնան նման հանցագործություն կատարելուց, հակառակ դեպքում մեղավորները կհայտնաբերվեն և կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված