Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հրազդանի կիրճում Mercedes GL459 մակնիշի ավտոմեքենայի մեջ արյունոտված վիճակում քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կարճ ժամանակում պարզում են, թե Հրազդանի կիրճի որ հատվածում է գտնվում Mercedes-ը ու այն հայտնաբերում են։
Որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին, և հայտնում են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ 103 շտապօգնության 017 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց է մեկնում Ոստիկանության Մալաթիայի բաժնի խումբը՝ անչափահասների գործերով տեսուչի գլխավորությամբ։
Արդեն տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, սակայն մինչ նրան կհետազոտեին, նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով։
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 38-ամյա Տաթևիկ Ն.-ն է։
Ոստիկաններն ու պարեկները կարճ ժամանակում պարզել են, որ ժամը 03:00-ից 04:00 ընկած ժամանակահատվածում Տաթևիկ Ն.-ն եղել է Երևանի բնակիչ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Դավիթ Ի-ի կողմից շահագործվող Mercedes GL450 մակնիշի ավտոմեքենայում։
Արդեն ավտոմեքենայում վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ Դավիթ Ի.-ն հարվածել է Տաթևիկ Ն-ին, ապա վերջինս ավտոմեքենայում մի քանի անգամ հարվածել է Դավիթ Ի.-ի դեմքին, կրծքավանդակին, իսկ հետո ավտոմեքենայի դուռը բացել ու դուրս է եկել։ 2-ն էլ ստացել են մարմնական վնասվածքներ։
Դավթի Ի.-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տաթևիկ Ն.-ն և Դավիթ Ի.-ն հայտնել են, որ իրենք ամուսիններ են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում