Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար
Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք:
X-ի իր էջում նշել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրիմացությունները և կեղծ ընկալումները», - գրել է Կլաարը:
Ավելի վաղ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ: