ՆԳՆ-ն հերքում է ոստիկանությունում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը
copy image url

ՆԳՆ-ն հերքում է ոստիկանությունում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը

Ներքին 1 տարի առաջ - 19:40 06-04-2024
Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությունում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է տարածվող այն տեղեկությունը, որ ոստիկանության համատարած մոբիլիզացիա է հայտարարված։

«Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի պահպանություն: Ամենօրյա ոստիկանական ծառայություն է: Կոչ ենք անում հետևել պաշտոնական լրատվությանը»,- ասաց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի