Երևանում խոտանված Москвич-ը վերածվել է մոխրակույտի․ պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է․ shamshyan.com
copy image url

Երևանում խոտանված Москвич-ը վերածվել է մոխրակույտի․ պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 21:56 05-04-2024
Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա թիվ 6 Բ հասցեում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարել են խոտանված «Москвич» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, իսկ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ հնարավոր է՝ ավտոմեքենայի մեջ մարդ լինի։ Բարեբախտաբար այդ տեղեկությունը հերքվեց։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի