Վերջին 2 ամիսներին Հայաստանում նկատվում է քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
copy image url

Վերջին 2 ամիսներին Հայաստանում նկատվում է քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն

Ներքին 1 տարի առաջ - 17:10 05-04-2024
Վերջին 2 ամիսներին նկատվում է քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիվանդությանը բնորոշ է սեզոնայնությունը. առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին և նվազում է ամռանը, ինչպես նաև ունի օրինաչափություն կրկնվելու՝ 4-7 տարին մեկ։

Այն բնորոշվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ, մանր կետավոր ցանով։ Քութեշի հարուցիչը գրամդրական, Ա խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտակոկն է։

Ի տարբերություն կարմրուկի և ջրծաղիկի` սովորաբար անձը վարակվում է հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում: Հարուցիչները կարող են փոխանցվել նաև առարկաների միջոցով (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն):
Գաղտնի շրջանը տևում է միջինը 2-7 օր,այն կարող է կրճատվել մինչև 1 օր և նույնիսկ մի քանի ժամ և երկարաձգվել մինչև 12 օր:

Կանխարգելիչ միջոցառումներ

հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել, սահմանափակել շփումը հիվանդի հետ, առանձնացնել նրա սպասքը ընդհանուրից և օգտագործումից հետո պարտադիր ենթարկել ախտահանման: Քութեշի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում:

Ամենից շատ դիտված