Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ հանդես ենք գալիս հայտարարություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։