Թայվանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
copy image url

Թայվանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Արտաքին 1 տարի առաջ - 09:45 05-04-2024
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 1106-ը վիրավորվել է, ևս 705 մարդ արգելափակված են, հայտնում է տեղական լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղետների արձագանքման կենտրոնին։

Բացի այդ, հաղորդվում է, որ անհետ կորել է 18 մարդ, որոնցից չորսը օտարերկրացիներ են՝ Հնդկաստանի, Կանադայի և Ավստրալիայի երկու քաղաքացի։

Արգելափակման մեջ հայտնված մարդկանցից շատերը գտնվում են զբոսաշրջային գոտում՝ 688 մարդ գտնվում է հանգստի գոտու հյուրանոցային համալիրում, ևս 10 մարդ՝ թունելում։

Հիշեցնենք՝ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը չորեքշաբթի օրը հայտնել է, որ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արևելյան մասում գտնվող Հուալիեն շրջանի ափերի մոտ։

Երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 160-ը։

Ամենից շատ դիտված