Սարդարապատ գյուղում այրվել է չբնակեցված վագոն-տնակ
copy image url

Սարդարապատ գյուղում այրվել է չբնակեցված վագոն-տնակ

Ներքին 1 տարի առաջ - 18:37 03-04-2024
Ապրիլի 3-ին, ժամը 12։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 1-ին փողոցի մոտակայքում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի 33-րդ փողոցի սկզբնամասում գտնվող չբնակեցված վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:56-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 30 քմ)՝ կենցաղային իրերով:

Ամենից շատ դիտված