Ասիական զարգացման բանկը ներկայացրել է 2023-ի ընթացքում Հայաստանում իր ունեցած ձեռքբերումները
copy image url

Ասիական զարգացման բանկը ներկայացրել է 2023-ի ընթացքում Հայաստանում իր ունեցած ձեռքբերումները

Ներքին 1 տարի առաջ - 12:34 02-04-2024
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Հայաստանում իր ունեցած ձեռքբերումները:

Բանկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի հետ համագործակցում է 2005 թվականից և շարունակում է հանդիսանալ երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ 2023 թվականին ԱԶԲ-ն շարունակել է Հայաստանում իրականացնել խոշոր ծրագրեր և նախագծեր՝ միտված ենթակառուցվածքների զարգացմանը և տեխնիկական աջակցության նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ ներառելով ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր նախաձեռնություններ:

Հիմնական ձեռքբերումները ներառում են «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» կյանքի կոչմանը, Երևանի քաղաքային կենսական նշանակության ճանապարհային ենթակառուցվածքի կառուցմանը նախագիծը ավարտելուն՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (SUDIP) շրջանակներում, որը ներառում էր 23 կմ քաղաքային ճանապարհային կապի կառուցում և քաղաքային երթուղիներ՝ ճանապարհային անվտանգության բարձրացման համար: 2023 թվականի ընթացքում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի (SSIP) շրջանակներում ավարտվել է ինը դպրոցի շինարարություն, ընթացքի մեջ է տասը դպրոցների նախագծումը և քսան դպրոցի շինարարություն, որոնք ամբողջովին համապատասխանեցվում են սեյսմիկ անվտանգության միջազգային նորմերին:

Ս․թ․ նոյեմբեր ամսին ԱԶԲ-ն 65.17 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ՀՀ Կառավարությանը՝ նպատակաուղղված բարելավելու քաղաքային միջավայրը, ճանապարհային ցանցը և խթանել կլիմայի նկատմամբ կայուն ենթակառուցվածքների զարգացմանը մայրաքաղաք Երևանում: Ծրագիրը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին և 40%-ով կբարձրացնի գետերի անցման կարողությունները և ավելի քան 2 կմ-ով կնվազեցնի Իսակովի և Արշակունյաց պողոտաների հիմնական ճանապարհների միջև ճանապարհորդությունը՝ խնայելով ուղևորներին 12 րոպե ժամանակ:

2023 թվականի ընթացքում ԱԶԲ-ն հաստատել է նաև 66,1 միլիոն եվրոյի (72,3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ որպես լրացուցիչ ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը սեյսմակայուն դպրոցների կառուցման և սեյսմիկ աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացման գործում:

Նապխորդ տարի ԱԶԲ-ի և Արդարադատության նախարարության համատեղ ջանքերով Հայաստանում մեկնարկեց «Միջազգային արբիտրաժային ֆորումը»-ի անդրանիկ նիստը։

Կանանց միջազգային օրվա շրջանակում ԱԶԲ-ն և ՀՀ կառավարությունը կազմակերպել են «Աղետների ռիսկի կառավարում» համաժողով՝ «Բոլորի համար և բոլորի կողմից» խորագրով, որտեղ մասնակիցները կիսվել են գենդերային ինտեգրման փորձով և քննարկել ապագա ծրագրերը:

Տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի այցեր և հանդիպումներ ԱԶԲ-ի և Հայաստանի կառավարության պատվիրակությունների միջև, այդ թվում՝ ՀՀ Նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, ֆինանսների նախարարի և այլ գործընկեր նախարարների հետ: Հանդիպումների նպատակն էր ընդլայնել համագործակցությունը, գնահատել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը և աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին։ ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի այցը Հայաստան միտված էր վերահաստատել բանկի հավատարմությունը՝ հօգուտ Հայաստանի զարգացման օրակարգի»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի