Ալիևի հրամանագրով՝ օկուպացված Արցախում ստեղծվում է բնակարանային ֆոնդի շինարարության ծառայություն
copy image url

Ալիևի հրամանագրով՝ օկուպացված Արցախում ստեղծվում է բնակարանային ֆոնդի շինարարության ծառայություն

Միտք Արտաքին 1 տարի առաջ - 15:00 01-04-2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր «Աղդերեի և Խոջալուի շրջաններում և Խանքենդի քաղաքում» (նկատի է առնվում օկուպացված Արցախի Մարտակերտի և Ասկերանի շրջանները և Ստեփանակերտ քաղաքը – խմբ․) «Վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայություն» հանրային իրավունքի իրավաբանական անձի ստեղծման և գործունեության ապահովման մասին։
Փաստաթղթի համաձայն՝ նշված ծառայությունը կզբաղվի օկուպացված շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում առկա բնակարանային ֆոնդի պահպանմամբ և սպասարկումով՝ միաժամանակ «կազմակերպելով նոր բազմաբնակարան և մասնավոր բնակելի շենքերի կառուցում, դրանց կառավարում, բարեկարգում, կանաչապատում, բնակարանների կազմակերպում և կոմունալ ծառայությունների իրականացում նշված տարածքներում։

Դրանից բացի, Ալիևի մեկ այլ որոշմամբ, Այդին Քերիմովը նշանակվել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Շուշիի շրջանում:

Ամենից շատ դիտված