Շաբաթ երեկոյան պլանային հետազոտության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մոտ ճողվածք է ախտորոշվել, հաղորդում է Իսրայելի վարչապետի աշխատակազմը։
Նշվում է, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշվել է, որ Նաթանյահուն այսօր երեկոյան կժամանի հիվանդանոց՝ ճողվածքի հեռացման վիրահատության համար։
Վիրահատությունը կկատարվի ընդհանուր անզգայացմամբ։
Այս անգամ Իսրայելի վարչապետի տեղը կզբաղեցնի փոխվարչապետ, արդարադատության նախարար Յարիվ Լևինը։