Այսօր մարտի 27-ն է՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս առիթով Հայաստանի թատերական գործիչների միությունը իրականացնում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ ամփոփելով անցնող թատերական տարին։
Oragir.News-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի Կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը շեշտեց, որ թատրոնի դռներն այսօր փակ են։
«Այլևս փաստ է, որ «Գոյ» թատրոնը փակ է, բայց դա ժամանակավոր է, որովհետև տարվում են գործողություններ, ընդհուպ այս ամենին խառնվել է Ոստիկանությունը։ Ոստիկանությունը պետք է կարողանա մեր անխոչընդոտ ճանապարհը բացել, և մենք մուտք գործենք մեր աշխատանքի վայր, որտեղ մենք պետք է ստեղծագործենք»,- ասաց Արզումանյանը։
Անդրադառնալով վերջին միջադեպերին, որոնց արդյունքում «Գոյ» թատրոնի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել Սունդուկյանի շենք՝ Արզումանյանը նկատեց․
«Մոտ մեկ տարի առաջ Սունդուկյան թատրոնի տնօրենը բառիս բուն իմաստով ասում էր, որ «Գոյ» թատրոնի աշխատակիցներին չի թողնի դրսում, այնինչ մենք մնացինք դրսում»։
Թատրոնի Կառավարման խորհրդի նախագահը շեշտեց՝ իրենց կռիվը ՊՈԱԿ լինելու համար չէ, այլ ստեղծագործելու, դրա համար նույնիսկ պատրաստ են լինել անկախ թատրոն։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ստորագրահավաքից, Արզումանյանն ասաց, որ որևէ ակնկալիք չունեն։
Մանրամասները՝ տեսանյութում։