«Զանգեր» կոչվող հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար
copy image url

«Զանգեր» կոչվող հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար

Ներքին 1 տարի առաջ - 09:38 27-03-2024
Մարտի 26-ին, ժամը 18։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում, ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել, որոնք խոչընդոտում են երթևեկությանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը: