Մեկնարկում են Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները
copy image url

Մեկնարկում են Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները

Ներքին 1 տարի առաջ - 19:51 26-03-2024
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «27.03.2024թ-ից մեկնարկում է Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:

Հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում»:

Ամենից շատ դիտված