Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
copy image url

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Ներքին 1 տարի առաջ - 13:49 24-03-2024
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցավակցել է Մոսկվայի Crocus CIty Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության դեպքով․

«Ցավակցում ենք 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Ահաբեկչությունը ուղղված է խաղաղ մարդկանց դեմ։

Այս դաժանությունը խորը զզվանքի և դատապարտման զգացում է առաջացնում։ Չենք կասկածում, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից կձերբակալվեն բոլոր ահաբեկիչները, նրանց հանցակիցներն ու հանցագործության պատվիրատուները, և դատարանն ամենայն խստությամբ «կպարգևատրի» նրանց ըստ արժանվույն:

Մենք խորապես սգում ենք այս ահաբեկչության անմեղ զոհերի համար»:

Ամենից շատ դիտված