Երևանում 21-ամյա վարորդը Hyundai-ով Մաշտոցի պողոտայում բախվել է բանկի մուտքի դռանը և կոտրել այն. shamshyan.com
copy image url

Երևանում 21-ամյա վարորդը Hyundai-ով Մաշտոցի պողոտայում բախվել է բանկի մուտքի դռանը և կոտրել այն. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:16 24-03-2024
Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը –ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Ասրյանը իր վարած «Hyundai Creta» մակնիշի ավտոմեքենայով Մոսկովայն փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հետոտնի համար նախատեսված մայթով և բախվել Մաշտոցի պողոտայի 48 հասցում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղի մուտքի դռանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննչական բաժինը պարզում է վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված