Միրզոյանը և Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները
copy image url

Միրզոյանը և Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները

Ներքին 1 տարի առաջ - 15:14 22-03-2024
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ:
​​​​​
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների պատրաստակամությունն ընդլայնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով երկու հասարակությունների միջև տասնամյակներ շարունակ ձևավորված խորը կապը։

Արարատ Միրզոյանը կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների համերաշխությունը և ցուցաբերած մոտեցումը համամարդկային արժեքների պաշտպանության հարցում, որոնք, ցավոք, շարունակաբար խախտվում են մեր տարածաշրջանում:

Նախարար Միրզոյանը Անա Օլիվերային է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին, զրուցակցին ներկայացնելով՝ Հայաստանի դիրքորոշումները և տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու զարգացման նոր փուլ բացելու հարցում: Արարատ Միրզոյանը հավելել է, որ այդ ուղղությամբ առկա հնարավորությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նաև մյուս դերակատարների համարժեք հանձնառությունը։

Ամենից շատ դիտված