ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է նա՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ իրավապահները բռնի ուժով բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին։