Նիկոլը սաղ տվեց, հիմա էլ կռվով վախեցնում է․ հարցում 

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:10 20-03-2024
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշ այցելության ժամանակ տեղի բնակիչներին ներկայացրել էր տարածքների հանձնման՝ իրենց ծրագրի մասին, ապա վախեցրել, որ, եթե իրենք դա չանեն, ապա պատերազմ կսկսվի։

«Մենք հիմա կարանք ստեղից գնանք, գնանք, ասենք չէ, էս էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում ա, որ շաբաթվա վերջ պատերազմ ա սկսվելու․ ես գիտեմ՝ ինչ է լինելու պատերազմի վերջում»,- սահմանամերձ գյուղերի բնակիչներին ասել էր Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությունից հետո բազմաթիվ հասարակակա-քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ նշում են, որ սա պատերազմի անոնս էր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ են։

Հարցվածներից մի քանիսը պատասխանեցին, որ պատերազմի վտանգ տեսնում են, որոշներն էլ պատասխանեցին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պատերազմի մասին էլ չի խոսել։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված