Ուղիղ եթեր
Իրանի հետ վատթարացմանը կողմ են միայն նրանք, ովքեր ՀՀ-ի շահերով չեն առաջնորդվում
copy image url

Իրանի հետ վատթարացմանը կողմ են միայն նրանք, ովքեր ՀՀ-ի շահերով չեն առաջնորդվում

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 19-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերին Հայաստանում իշխանամետ հայացքներ ունեցող քաղաքական գործիչները և վերջիններիս կից քարոզչական հարթակները ակտիվ հակաիրանական քարոզչություն են սկսել։ Վերջիններս ակտիվորեն շրջանառում են այն քարոզչական թեզերը, թե իբր «Իրանը Հայաստանի բարեկամը չէ, նրա շահերից չի բխում ՀՀ-ի հզորացումը» և այլն։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծեց՝ եթե նման իրավիճակ է ստեղծվել, ապա ակնհայտորեն դա հակահայկական միտում է, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները մեր երկրի համար ունեն ոչ միայն պատմական ու քաղաքակրթական արժեք, այլ նաև շատ հստակորեն ապահովում են ՀՀ-ի անվտանգության կարևորագույն բաղադրիչը։ Ըստ նրա՝ խոսքը հատակապես վերաբերում է թշնամու այնպիսի ծրագրին, ինչպիսին այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն» է, որը Մեծ Թուրանի ծրագրի բաղադրիչն է, և առնվազն այս տիրույթում Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են.

«Եթե ավելի լայն իմաստով վերցնենք, ապա հայ-իրանական հարաբերությունները ոչ միայն այդ ուղղությամբ են կենսական արժեք և կարևորություն ներկայացնում, այլ նաև դրանք խարսխված են մեր պետության հետագայի տեսլականի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը զսպող դերակատարություն ունի ադրբեջանա-թուրքական դաշինքի անհագ ախորժակի վրա։ Խոսքը վերաբերում է զորավարժություններին և բազմաթիվ այլ գործողություններին, որն Իրանն իրականացնում է՝ փորձելով ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգության առնվազն որոշակի բաղադրիչը»,- կարծում է նա։

Հարցին, թե ՀՀ-ում ծավալվող հակաիրանական քարոզչությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական միջապետական հարաբերությունների վրա, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ այն կարող է որոշակի հետք թողնել, սակայն հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների հազարամյակների բնույթը և դրանից բխող անխախտ բարեկամության առկա հիմքերը, դրանք չեն կարող վնասել ընդհանուր գործընթացին։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ այդ քարոզչությունը կարող է դառը հետք թողնել հայ-իրանական հարաբերությունների վրա, որը հակահայկական միտում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսլականը։

Իրանագետի համոզմամբ՝ ընդհանուր առմամբ գուցե ոմանց ձեռնտու չէ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության բազմաբաղադրիչ ճարտարապետությունը կայանա։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այդ բազմաբաղադրիչ ճարտարապետության մեջ հայ-իրանական հարաբերություններն ունեն չափազանց կարևոր դերակատարություն.

«Հետևաբար միայն Հայաստանի Հանրապետության շահով չառաջնորդվողների համար կարող է Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը կամ հնարավոր վատթարացումը լինել ընկալելի, կամ ընդունելի։ ՀՀ-ի պետական շահերով մտահոգ որևէ քաղաքացու կամ կառուցակարգի համար դա չի կարող ընկալելի, ընդունելի, առավել ևս իրագործելի լինել»։

Իրանագետից հետաքրքրվեցինք, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թեհրանը շարունակո՞ւմ է պահպանել իր սկզբունքային դիրքորոշումը, ինչին նա դրական պատասխան տվեց։ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ Թեհրանի դիրքորոշումն անխախտ է, և այն սահմանվել է ամենաբարձր մակարդակով։

«Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը (Իրանի թիվ 1 պաշտոնյան-խմբ.) Էրդողանի հետ երես առ երես հանդիպման ժամանակ է այդ շեշտադրումը կատարել, որը վերաբերվում է նրան, որ Հայաստան-Իրան սահմանը ունի հազարամյակների բնույթ, և այն ոչ մի պարագայում չի կարող խախտվել, կամ ընդհատվել, իսկ դրա նկատմամբ ոտնձգությունները չեն բխում Իրանի շահերից»,- շեշտեց նա։

Վարդան Ոսկանյանը հավելեց, որ Իրանի պետական համակարգը, փորձագիտական շրջանակները, նաև հասարակական ու հանրային տիրույթն առաջնորդվում է հենց այս ուղենշմամբ։ Ըստ նրա՝ սա ենթադրում է Իրանի ունեցած ողջ գործիքակազմի կիրառում, եթե նման վտանգ ի հայտ կգա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան