Տավուշի մարզպետարանում վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն
copy image url

Տավուշի մարզպետարանում վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Ներքին 1 տարի առաջ - 23:39 18-03-2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հայտնում են կառվարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը պատասխանել է բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են սահմանազատմանն ու սահմանագծմանը, ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ հնչեցված բոլոր հարցերն ու նկատառումները հաշվի կառնվեն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ գործընթացի մասին տեղեկատվությունը կիսելու և առկա հարցերը քննարկելու նպատակով:

Տավուշի մարզպետարանում վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակչության հետ հանդիպումներում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հետագա քայլերը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով ենթակառուցվածքների ու այլ խնդիրների լիարժեք լուծման անհրաժեշտությունը: