Լարված իրավիճակ՝ Վանաձորի թիվ 16 դպրոցում․ աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են տնօրենի հրաժարականը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:20 13-03-2024
Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցում լարված իրավիճակ է, աշակերտներն ու ոււսուցիչները դասադուլ և գործադուլ են անում, պահանջում են տնօրենի հրաժարականը։

«Տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել էր, նոր մրցույթ էր հայտարարվել, 3 թեկնածու հայտ էր ներկայացրել, այդ թվում՝ դպրոցի գործող տնօրենը՝ Նաիրա Հարությունյանը։ Հիմա նորից նա է վերընտրվել, իբր նրա ծրագիրն են հավանել, բայց մենք դեմ ենք, չենք պատրաստվում դպրոց գնալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկը։

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ չեն ցանկանում իրենց դպրոցի տնօրենը լինի Նաիրա Հարությունյանը, աշակերտները պատասխանեցին․

«Տնօրենի վատ վերաբերմունքը աշակերտներին, ուսուցիչներին և դպրոցի մյուս աշխատակիցներին՝ մաքրուհիներ, պահակներ։
Ինքը լավ մասնագետ է, բայց լավ մարդ չէ։ Ինքը բոլորի հետ վատ ձևով է շփվում, բոլորի վրա մուննաթ է գալիս, աշակերտներին ծաղրում է, տղաներին ասում է՝ մազերդ ինչո՞ւ է խուճուճ, կարո՞ղ է բանտիկ կպցնեմ մազերիդ։ Մենք մեր դասղեկի հետ գեղեցիկ պլակատ ենք պատրաստում, փակցնում մեր դասասենյակի պատին, ինքը պոկում է և իր պարբերական աղյուսակն է փակցնում, ինքը միայն իր առարկան է սիրում և միայն դրա մասին է մտածում»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանի հետ, սակայն, աշխատակիցն ասաց, որ տնօրենը տեղում չէ, իսկ ինքը որևէ հարցի իրավասու չէ պատասխանել։ Ճշտող հարցին՝ տնօրենը դպրոցում չէ՞, աշխատակիցը պատասխանեց։

«Դպրոցի բակում կոլեկտիվի հետ զրուցում է»։

Կապ հաստատեցինք նաև դպրոցի ուսուցիչներից մի քանիսի հետ, վերջիններս հայտնեցին, որ ընդամենը 2 ուսուցիչ է գնացել տնօրենի հետ հանդիպելու և իրենց դիրքորոշումը հայտնելու։

«Ձեզ սխալ տեղեկություն են փոխանցել դպրոցից, հանդիպումը կոլեկտիվի հետ չէ, այլ ուսուցիչներից 2-ի, որոնք գնացել են ուսուցչական անձնակազմի վերաբերմունքը հայտնեն տնօրենին։ Կոլեկտիվը լրիվ առանձին տեղում են կանգնած։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, վաղը նորից դասադուլ և գործադուլ կլինի։ Ծնողներն արդեն ստորագրահավաք են սկսել, վաղը երևի բարձր դասարանների աշակերտներն էլ ստորագրահավք իրականացնեն և առաջիկայում գանք ԿԳՄՍ նախարարություն։ Մենք չենք պատրաստվում այս տնօրենի հետ աշխատել»,- ասացին դպրոցի ուսուցիչները։

Հիշեցնենք, որ Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցում դեռ շաբաթներ առաջ էին դասադուլ և գործադուլ իրականացրել։ Աշակերտների ծնողները մեզ հետ զրույցում ասել էին․
«Հին տնօրենը չարիք է, բոլորին բուլինգ է արել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC