Այսօրվանից կառավարությունն արցախցիներին է տրամադրում փետրվարի դրամական աջակցությունը
copy image url

Այսօրվանից կառավարությունն արցախցիներին է տրամադրում փետրվարի դրամական աջակցությունը

Ներքին 1 տարի առաջ - 12:30 13-03-2024
Բռնատեղահանված արցախցիներին ՀՀ կառավարության կողմից վեցամսյա ժամկետով տրամադրվող «40+10» հազարական դրամ աջակցության փետրվար ամսվա գումարները երկար ժամանակ չէին փոխանցվում։

Ինչպես Oragir.News-ը տեղեկացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, փետրվար ամսվա համար նախատեսվող աջակցությունն այսօրվանից՝ մարտի 13-ից, սկսել են փոխանցել արցախցիների բանկային հաշվեհամարներին։

Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսվա աջակցությունը փոխանցվել էր փետրվարի առաջին տասնօրյակում։

Ամենից շատ դիտված