Այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը Երևանում թմրամիջոցներ է ձեռք բերել և այն իրացնում է։
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ գեղարքունիքցին հերթական անգամ ժամանել է Երևան և պետք է իր «սև գործը» կատարի։
Տեղում պարզվում է, որ նա գտնվում է Անդրանիկի փողոցում և 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սամվել Սողոմոնյանն ու Դավիթ Ասատրյանը հայտնաբերում են կասկածյալին, ում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Արդեն ոստիկանությունում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է փաթեթ՝ զիպ տոպրակներով և ժապավեններով փաթեթավորված, որոնց մեջ առկա է լինում շագանակագայն կոշտ զանգվածներ՝ ընդհանուր 21․45 գրամ քաշով։
Փաստերի ճնշման տակ կասկածյալը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Պ․-ն է հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը վերցրել ՝ «Տելեգրամ» սոցիալական կայքի օգտատիրոջ նշած X վայրից և դրանք ինքը պետք է այդ օգտատիրոջ մատնանշած վայրերում հետագայում տեղադրեր ու դրա դիմաց իրեն խոստացել էին գումար։
Վարդան Պ․-ն աշխատում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում ու երբ պարեկները նրան նկատել են, փորձել է դիմել փախուստի, սակայն անարդյունք։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: