Մի՛ ստիպեք, որ արցախցիները զբաղվեն ձեզանով․ Սամվել Բաբայանը՝ ՀՀ իշխանություններին
copy image url

Մի՛ ստիպեք, որ արցախցիները զբաղվեն ձեզանով․ Սամվել Բաբայանը՝ ՀՀ իշխանություններին

Ներքին 1 տարի առաջ - 20:36 11-03-2024
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը բավական լայն թեմատիկայով հարցազրույց է տվել News.am կայքին, որտեղ, մասնավորապես, խոսել է արցախցի տեղահանվածների բնակարանային և այլ խնդիրների լուծման ներկա ընթացքից։

Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 2000 թվականից սկսած, երբ Արցախի պաշտպանության բանակը ձուլվեց ՀՀ զինված ուժերին հետ, Հայաստանը դարձավ Արցախի անվտանգության երաշխավորը։

Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Արցախի երաշխավոր դարձավ Ռուսաստանը, նշել է Սամվել Բաբայանը՝ հավելելով․ «Ուրեմն Արցախի երաշխավորն էլ պիտի լուծի արցախցիներին հուզող հարցերը, թե ինչպես՝ պետք է քննարկել, մենք ունենք ձևակերպված տեսլական»։

Խոսելով կոնկրետ բնակարանային ապահովման հարցերից՝ Բաբայանն առաջարկում է Երևանում կառուցվող թաղամասերից հատկացնել ստեփանակերտցիներին՝ նրանց հնարավորություն տալով ձևակերպելու հիպոթեքային վարկեր։

«Սա այն տարբերակն է, որ հետամուտ ենք լինելու դրա լուծմանը»,-հայտարարել է Սամվել Բաբայանը։

Արցախի շրջանների բնակչության բնակապահովումը, Սամվել Բաբայանի պատկերացմամբ, հնարավոր է, եթե նրանք բնակեցվեն ՀՀ որևէ մարզում, ենթադրենք Սյունիքում, որտեղ նրանց համար կապահովվեն արժանի պայմաններ։

«Այս իշխանությունների վերաբերմունքն արցախցիների նկատմամբ պարզ է՝ նրանք ատում են ղարաբաղցիներին, ուզում են, որ քոչենք էստեղից։ Բայց դրանով իրենք ստիպում են, որ արցախցիները մի մարդու նման դուրս գան հրապարակ, սկսեն «ղարաբաղցի-հայաստանցի» խաղալ։ Մի՛ արեք նման բան, խնդրում եմ անհապաղ որոշումներ կայացնել էս հարցի շուրջ, թե չէ՝ կզբաղվենք իրենցով։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,-եզրափակեց Սամվել Բաբայանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված