Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 6 ավտոմեքենաներ, որոնցից մեկն էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը. shamshyan.com
copy image url

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 6 ավտոմեքենաներ, որոնցից մեկն էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:27 10-03-2024
Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 26-ամյա Ալբերտ Բաբաևի վարած Nissan March, 53-ամյա Գևորգ Մանուկյանի վարաօ Opel Zafira, 27-ամյա Ալֆրեդ Գևորգյանի վարած Toyota Camry, 22-ամյա Ռուդիկ Դավթյանի վարած Opel Vectra և 24-ամյա Գրիշա Արտուշյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Սակայն պարեկներին դեպքի վայրում ասում էին, որ կա մեկ վիրավոր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապակել այն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված