ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղ և հանդիպում ունեցել քաղաքացիների հետ։
Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չկա մի ընդդիմադիր գործիչ, որին առաջարկած չլինեն հարթակ բարձրանալու, ելույթ ունենալու, ինչ-որ ֆորմատի մաս կազմելու։
«Վերջին 3 տարվա ընթացքում եթե ՀՀ քաղաքական դաշտում եղել է որևէ համախմբում, դրա առանցքում կանգնած ենք եղել մենք։ Մենք ամեն ինչ արել ենք ընդդիմադիր դաշտի համախմբման համար և առաջիկայում էլ շատ բաց ենք»,- ասաց Սաղաթելյանը։