Մարդկանց ստիպում են շրջանցել տեղական դեղատներն ու դեղը ձեռք բերել դրսից
copy image url

Մարդկանց ստիպում են շրջանցել տեղական դեղատներն ու դեղը ձեռք բերել դրսից

Ներքին 1 տարի առաջ - 22:25 06-03-2024
Դեղատներում էլեկտրոնային դեղատոմսերով վաճառք իրականացնելու մասին Կառավարության նոր որոշման դեմ հանրային խոսույթում շարունակվում են քննադատությունները։ Նոր կարգերի հետևանքով դեղատնային ցանցերի դժվարությունների և պետության կողմից դեղատների վրա դրված խնդիրների վերաբերյալ մտահոգություն են հայտնում դեղատնային ցանցերի սեփականատերերն ու տնօրենները։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսեց դեղատնային ցանցի տնօրենի հետ.

«Այդ կարգի մասին Առողջապահության նախարարությունը բարձրաձայնեց փետրվարի կեսին։ Անմիջապես բոլոր մասնագետները դիմեցին ID քարտ ստանալու համար։ Անձնագրային բաժանմունքները նրանց հրավիրեց նկարվելու մարտի կեսին։

Հարց է առաջանում. եթե պետությունն իրազեկում է և երկու շաբաթ անց անցնում է այդ մեթոդով վաճառքին, ապա ինչո՞ւ է ID քարտ ստանալու դժվարություն առաջացնում։ Եթե պետությունն ի վիճակի չէ տեղում տրամադրել ID քարտ և կանչում է 1 ամիս անց, ինչպե՞ս կարող է պահանջել, որ դրանից շուտ պահպանվի նման կարգը»։

Դեղատնային ցանցի տնօրենը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված քննարկումը ձայնագրվել է, հնչել են շատ հարցեր, որոնց ի պատասխան՝ պաշտոնյաներն ասել են. «Այո՛, դա խնդիր է, լուծում չունի, բայց մեկ է պետք է անենք»։

Հարցեր կան նաև համացանցի հետ կապված։ Օրինակ՝ եթե ինտերնետն անջատվում է ոչ դեղատան մեղքով, ապա այդ դեղատունը դեղատուն չէ՞, ինչպես նկատել է Նիկոլ Փաշինյանը, թե՞ զրկվում է դեղ սպասարկելուց։

«Ինչպե՞ս են անասնաբույժները նշանակելու հակաբիոտիկ, և ո՞վ պետք է սպասարկի այդ դեղատոմսը։ Կամ եթե այդ ծրագրում շփոթմամբ պակաս քանակ նշվի, և դեղատոմսը փակվի, ի՞նչ է պետք անել»,- նշում է տնօրենը։

Նշենք նաև, որ ըստ որոշման՝ մարտի 1-ից սկսված էլեկտրոնային դեղատոմսով են վաճառվելու 470 անուն դեղեր։ Բայց մինչ այսօր այդ դեղերի ցանկը չի հրապարակվել։ Եվ դեղատները չգիտեն, թե որ դեղերը կարող են վաճառել ոչ էլեկտրոնային դեղատոմսով։

«Քաղաքապետարանը ավագանու որոշում է ընդունել, և դեղատների ցուցանակները սկսել են հերթով ապամոնտաժել՝ իրենց ընդունած նորմերին չհամապատասխանելու հիմնավորմամբ։ Այստեղ ևս հարց է առաջանում. եթե այդ ցուցանակները եղել են տարիներ շարունակ, լիզենզավորման մասին օրենքի և դեղերի մասին օրենքին համապատասխան, ո՞նց կարող է ավագանու որոշումը ավելի վերև լինել, քան օրենքը։ Այս ապամոնտաժումները համարվում են ուրիշի գույքի վնասում, եթե նախապես չեն զգուշացրել, որ պետք է ապամոնտաժեն»,- ասում է դեղատների ցանցի տնօրենը և նշում մեկ այլ խնդրի մասին,- «Դեղատոմսի մեջ, պետք է նշեն, թե ով է վճարելու դեղի համար։ Գուցե՝ այս անում են հետագայում մարդկանց գումարներն ավելի վերահսկելի դարձնելու համար։ Օրինակ՝ հնարավոր է՝ ընտանիքի կինը դեղ գնի՝ ոչ իր գումարով, այլ ամուսնու։ Հետո պետք է գան և հարցնեն՝ որտեղի՞ց Ձեզ այսքան գումար։ Այսպես ստիպում են մարդկանց, որ տեղական դեղատներից չօգտվեն, այլ իրենց անհրաժեշտ դեղերը ձեռք բերեն դրսից» - եզրափակեց տնօրենը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում