Ողբերգական դեպք՝ Երևանում. տաքսին բախվել է «էրեբունի» թանգարանի պատին, վարորդը մահացել է․ shamshyan.com
copy image url

Ողբերգական դեպք՝ Երևանում. տաքսին բախվել է «էրեբունի» թանգարանի պատին, վարորդը մահացել է․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 17:22 05-03-2024
Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ռենո «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան էրեբունու փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, անցել հետիետնի համար նախատեսված վայրը ու բախվել «էրեբունի» պատմամշակութային թանգարանի պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված