Կոմերցիոն մոտեցում է, եկեղեցու համար անընդունելի է. Աջապահյանը՝ օրգանների դոնորության մասին
copy image url

Կոմերցիոն մոտեցում է, եկեղեցու համար անընդունելի է. Աջապահյանը՝ օրգանների դոնորության մասին

Ներքին 1 տարի առաջ - 23:21 28-02-2024
«Ինքը ասել է, թող ինքը մեկնաբանի. եթե իր օրգանները որևիցե մեկին պիտի պետք գա, թող գա, ո՞վ է բան ասում»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ՀՀ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե իր մահվան դեպքում ինքը երբեք չի հրաժարվի իր օրգանները որևէ մեկին հանձնելուց, եթե դրանք առողջ լինեն:

Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք օրգանների դոնորությունը չի հակասում եկեղեցական բարքերին, ինչին ի պատասխան՝ սրբազանն ասաց.

«Դա լայն և բազմաշերտ հարց է: Այո՛, մարդը կարող է իր առողջ օրգանը նվիրաբերել ուրիշ մեկին, բայց նվիրաբերել: Կոմերցիոն մոտեցումը եկեղեցու համար անընդունելի է»:

Աջապահյանի խոսքով՝ շահադիտական նպատակներով սեփական կամքին հակառակ օրգաններ վաճառելն է, որ անթույլատրելի է:

«Ինչ վերաբերում է բարեգործական, բարյացակամության արժանիքներով դոնոր հանդիսանալուն, իհարկե, կարելի է»:

Ամենից շատ դիտված